Կարևոր իրադարձություններ

Սա 15-20 տարիների առաջվա խրամատային կռիվը չէ, որ մեկ-երկու դիրքը բան որոշեր․ Արծրուն Հովհաննիսյան

07 Հոկտեմբեր, 2020 12:37
Սա 15-20 տարիների առաջվա խրամատային կռիվը չէ, որ մեկ-երկու դիրքը բան որոշեր․ Արծրուն Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինուժը լայնածավալ ու մեծ ուժերով հարձակում է այսօր սկսել, որին հայկական կողմը հավաստանշել է ու հարմար պահին հրետանային հարված հասցրել․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

 

«Գլխովին ջախջախվել է 3 բրիգադ իր ամբողջ հարձակողական ներուժով՝ անձնակազմով ու տեխնիկայով, 60 դիակ թողել են դաշտում, մնացածը պարզ չէ՝ ինչ վիճակում են»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը։ 

Նա նաև վերահաստատել է՝ հյուսիսային ուղղությամբ հայկական ուժերը դիրքեր են ազատագրել։ Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը շեշտել է՝ Արցախի ուղղությամբ ադրբեջանցիների գրոհը եղել է տասնյակ հազարավոր զորքի մասնակցությամբ ու այդ հարձակումը ջախջախվել է, 1-2 կիլոմետր աջ-ձախ շարժը ոչինչ չի որոշում։ 

Նա մասնավորապես ասել է. «Սա 15-20 տարիների առաջվա խրամատային կռիվը չէ, որ մեկ-երկու դիրքը բան որոշեր։ Հիմա խոսքը լուրջ զորախմբերի մասին է, երբ դիմացիցդ գալիս է 200-300 տանկ, պարզ է, որ նրանց նպատակը տասնյակ կիլոմետրերի խնդիր է, ոչ թե 1-2»։ Անդրադառնալով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վիճակին՝ նա նշել է, որ այս րոպեներին մարտական ԱԹՍ-երի ու հրթիռների միջոցով հրթիռակոծության է ենթարկվում խաղաղ բնակչությունը։ 

Հայ-ադրբեջանական շփման գծում ակտիվ մարտական գործողություններ, ըստ ՊՆ ներկայացուցչի, այս պահին չկան։

 
 

Լրահոս

Դիտել ավելին