Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Թուրքերը «լուսանցք» են շպրտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը. «Փաստ»

07 Հոկտեմբեր, 2020 08:15
Թուրքերը «լուսանցք» են շպրտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նույնիսկ միջազգային լրատվամիջոցներն են արձանագրել, որ վերջին մի քանի օրերին ոչ մի կերպ դուրս չի գալիս թշնամական երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի «ծպտունը»:

Միայն երեկ նրա անունից ինչ-որ հաղորդագրություն տարածվեց: Մինչ այս էլ տեղեկություններ էին տարածվել, որ աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը: Ճիշտ է, այդ երկրում փորձեցին իբր հերքել, սակայն ակնհայտ է, որ Արցախի դեմ ագրեսիա իրականացնող, պատերազմի մեջ գտնվող երկրում բանակի երկու գլխավոր դեմքերը «ֆուկ» են արված:

Ըստ տեղեկությունների՝ թուրք գեներալները ստորացուցիչ կերպով «լուսանցք» են մղել նրանց և կառավարումը վերցրել իրենց ձեռքը: Ընդ որում, նույնը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներին, այլև ընդհանրապես ռազմաքաղաքական ղեկավարությանը. արդյունքում թուրքերն Ադրբեջանի հետ վերաբերվում են որպես իրենց վիլայեթներից մեկի, միայն այն տարբերությամբ, որ այս պարագայում թքած ունեն ադրբեջանցիների կյանքի վրա, կարևորը իրենց տարածաշրջանային ու քաղաքական շահերն են»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին