Կարևոր իրադարձություններ

Մեր դեմ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և Ադրբեջանը․ Արման Աբովյանը Ստեփանակերտից հրթիռի բեկոր էր բերել (տեսանյութ)

06 Հոկտեմբեր, 2020 17:23
Մեր դեմ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և Ադրբեջանը․ Արման Աբովյանը Ստեփանակերտից հրթիռի բեկոր էր բերել (տեսանյութ)

Սա այն հրթիռներից մեկի մի մասն է, որով այսօր գնդակոծվում են Ստեփանակերտը, Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս բեկորը գտել եմ Արցախի ծննդատան մոտակայքում։

Քիչ առաջ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ ցուցադրելով այդ հրթիռի մեծ բեկորը։

Պարզելով այդ բեկորը՝ Աբովյանը հայտնեց, որ ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր եւ վտանգավոր զինատեսակներ են կիրառվում խաղաղ բնակչության դեմ։ «Այս հրթիռները լիցքավորվում են, այսպես կոչված, կասետաներով, որոնց կիրառումն արգելված է բոլոր հնարավոր եւ անհնարին միջազգային կոնվենցիաներով, օրենքներով»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր պետություն կամ տեռորիստական կազմակերպություն, որը կիրառում է այս զենքը, հանցագործ է՝ առանց որեւէ վերապահման։ Հանցագործ է համարվում նաեւ, եթե, առհասարակ, կիրառում է զենք խաղաղ բնակչության նկատմամբ։

Տեսանյութը՝ A1plus.am-ի

 

Լրահոս

Դիտել ավելին