Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին․ «Հրապարակ»

06 Հոկտեմբեր, 2020 07:57
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՆԱՏՕ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությամբ եւ կոչ է անում դադարեցնել կրակն ու սկսել բանակցություններ։ Անկարայում աշխատանքային այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ։ Նախատեսվում է հանդիպում նաեւ նախագահ Էրդողանի հետ։

«Մեզ չափազանց անհանգստացնում է իրադրությունը Ղարաբաղում։ Մենք տեսնում ենք, որ զոհվում են մարդիկ, խաղաղ բնակիչներ։ Այս հակամարտությունն ունի ռիսկեր բոլոր ուղղություններով, ներառյալ՝ էներգետիկ։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար եւ դաշինքի անդամների համար՝ նույնպես։ Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակն ու սկսել բանակցություններ»,- Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին