Կարևոր իրադարձություններ

Արցախը հերքում է Մինգեչաուրին հարվածելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

04 Հոկտեմբեր, 2020 23:05
Արցախը հերքում է Մինգեչաուրին հարվածելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Մինգեչաուրի ուղղությամբ Արցախի ՊԲ-ն որևէ գործողություն չի իրականացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը շեշտել է, որ ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ չի եղել:

«Հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- նշել է Պողոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին