Կարևոր իրադարձություններ

Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը (արխիվային տեսանյութ)

04 Հոկտեմբեր, 2020 19:11
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը (արխիվային տեսանյութ)

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը։

Գնդապետ Շաքարյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը, մեկը մյուսին հաջորդելով, հաղթանակներ էր գրանցում ճակատում։ Այսօր ևս հմուտ հրամանատարը կասեցնում է ադրբեջանական զինուժի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները՝ պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ։ Պատիվ ունենք, հրամանատար

Գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

տեսանյութը արխիվային է»։

 

Լրահոս

Դիտել ավելին