Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահի վիրավորման մասին լուրը կեղծ է

03 Հոկտեմբեր, 2020 20:01
Արցախի նախագահի վիրավորման մասին լուրը կեղծ է

Ադրբեջանական armiya.az-ը ապատեղեկատվություն էր տարածել, թե իբրև քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը՝ վիրավորում է ստացել։

Ինչպես հայտնում են Տեղեկատվության ստուգման կենտրոն-ից՝ իրենց հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է հակառակորդի կողմից շրջանառության մեջ դրված կեղծ լուրը։ Վերջինիս խոսքերով՝ թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրան ուղեկցող անձինք ողջ և առողջ են։

 

Լրահոս

Դիտել ավելին