Կարևոր իրադարձություններ

Լապշին. Երուսաղեմում ամենուր ՀՀ-ին աջակցող պաստառներ են, դրանք կախում են Հայաստանին համակրող հասարակ հրեաները

03 Հոկտեմբեր, 2020 17:15
Լապշին. Երուսաղեմում ամենուր ՀՀ-ին աջակցող պաստառներ են, դրանք կախում են Հայաստանին համակրող հասարակ հրեաները

Այսօր Երուսաղեմում ամենուր Հայաստանին աջակցող պաստառներ են: Եվ ուզում եմ ասել, որ շատ դեպքերում դրանք կախում են ոչ թե հայերը, այլ Հայաստանին համակրող հասարակ հրեաները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Սոցցանցերում իսրայելական շատ խմբերում մարդիկ դիմում են եւ հարցնում, թե որտեղից հայկական դրոշ գնել` իրենց պատշգամբներից կախելու համար: Կրկնում եմ, որ սա ոչ թե հայերն են գրել, այլ հասարակ հրեա իսրայելցիները: Սա այն մասին, որ բոլոր իսրայելացիները, իբր, Հայաստանի դեմ են եւ օգնում են թուրքերին եւ Ալիեւին: Դա ճիշտ չէ: Իսրայելի պաշտպանության նախարարությունն այժմ Բաքվին զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջի հսկայական ճնշման տակ», - գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին