Կարևոր իրադարձություններ

Այս մարդկանց աշխատանքն այս օրերին անգնահատելի է. Բաթոյանը՝ սոցիալական աջակցության շտաբների մասին

03 Հոկտեմբեր, 2020 16:44
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Այս մարդկանց աշխատանքն այս օրերին անգնահատելի է. Բաթոյանը՝ սոցիալական աջակցության շտաբների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այցելել է սոցիալական աջակցության շտաբներ:

«Քիչ առաջ եղա սոցիալական աջակցության շտաբներից մեկում և հանդիպեցի կամավորների այն խմբի հետ, որոնք համակարգում են գործընթացը՝ մեր նախարարության և մյուս գերատեսչությունների աշխատակիցների օգնությամբ և մասնակցությամբ: Խոսքը հիմնականում կացարաններով և սննդով ապահովելու մասին է:

Այս խումբը նաև կապի մեջ է նմանատիպ այլ խմբերի և անհատների հետ, որ իրականացնում են աջակցության աշխատանքներ՝ մասնավոր սեկտորի և ՀԿ-ների ներգրավվածությամբ: Այս մարդկանց աշխատանքն այս օրերին անգնահատելի է:

Բոլորին շնորհակալություն հայտնելու ժամանակը դեռ կգա, բայց այս պահին ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում միասնական և համագործակցային մթնոլորտը, փոխօգնության պատրաստակամությունը և շուրջօրյա անտրտունջ աշխատանքը:

Եվ որպեսզի համակարգված աշխատենք, խնդրում եմ հետևել սահմանված կանոններին.

Սնունդը փոխանցել համայնքային պահեստներ.

Կացարանի կամ այլ աջակցություն ստանալու կամ առաջարկելու համար զանգել 117 թեժ գծին»,- հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին