Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը որոշել է հարցազրույցներ կազմակերպել միջազգային լրատվամիջոցների հետ. Տաթևիկ Հայրապետյան

02 Հոկտեմբեր, 2020 18:46
Հեղինակ՝ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանական կողմը որոշել է հարցազրույցներ կազմակերպել միջազգային լրատվամիջոցների հետ. Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական կողմը, հասկանալով, որ ամբողջությամբ կորցնում է տեղեկատվական պատերազմում, որոշել է հարցազրույցներ կազմակերպել միջազգային լրատվամիջոցների հետ: Բռնապետ Ալիևն ու իր խորհրդական Հիքմեթ Հաջիևը այսօր որոշել են խոսել Բաքվում հավատարմագրված մի շարք լրատվամիջոցների թղթակիցների հետ: Նշեմ, որ մինչ այս պահը Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնիսկ չէր պատասխանում իրենց դիմած միջազգային լրագրողներին, որոնք ցանկանում էին լուսաբանել հակամարտությունը: Փոխարենը Ադրբեջանը շարունակում է թիրախավորել այդ լրագրողներին, որոնք աշխատում են Արցախից և պատմում աշխարհին, թե ինչ ագրեսիա է սանձազերծել Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ: Ինչ էլ խոսի Ալիևը՝ միևնույն է՝ միջազգային հանրությունը գիտի, որ Ադրբեջանը ագրեսոր երկիր է, որը Արցախի խաղաղ բնակչության դեմ մղվող պատերազմում օգտագործում է վարձկաններ և իսլամիստ ահաբեկիչներ՝ օժանդակություն ստանալով Թուրքիայից:

Ադրբեջանը այն աստիճան հիմար վիճակում է հայտնվել իր ստեղծած տեղեկատվական բլոկադայի պայմաններում, որ նույնիսկ տեղական լրատվամիջոցները իրենց տեսանյութերը պատրաստում են, օգտագործելով մեր լրագրողների պատրաստած ռեպորտաժները, և ցույց տալով, թե ինչպես ենք մենք պատժում իրենց՝ մեր կյանքի ու ապրելու իրավունքի նկատմամբ բռնանալու այս չարաբաստիկ փորձի համար:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

 

Լրահոս

Դիտել ավելին