Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497,5

  • EUR

    580
    594

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Աբխազիայի խորհրդարանը առաջարկել է Սուխումը որպես ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների չեզոք հարթակ օգտագործել

02 Հոկտեմբեր, 2020 15:50
Աբխազիայի խորհրդարանը առաջարկել է Սուխումը որպես ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների չեզոք հարթակ օգտագործել

Աբխազիայի խորհրդարանը համաշխարհային հանրությանը կոչ է արել նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Բացի այդ, խորհրդարանն առաջարկել է Սուխում քաղաքը որպես բոլոր շահագրգիռ կողմերի խորհրդարանականների մասնակցությամբ խաղաղ բանակցությունների չեզոք հարթակ օգտագործել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 6 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին