Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ադրբեջանա-հայկական կոնֆլիկտում կողմերից ոչ մեկին. Արսեն Ավակով

02 Հոկտեմբեր, 2020 14:45
Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ադրբեջանա-հայկական կոնֆլիկտում կողմերից ոչ մեկին. Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին տեղեկություններին:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ադրբեջանա-հայկական կոնֆլիկտում կողմերից ոչ մեկին: Իսկ ահա բժշկական օգնություն՝ հաբեր չափազանց շատ երևակայող պատգամավորների համար պետք է փնտրել ողջ երկրով»,- նշված է նրա գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին:

Нет описания.

 

Լրահոս

Դիտել ավելին