Կարևոր իրադարձություններ

Ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքների. Վահագն Թևոսյան

02 Հոկտեմբեր, 2020 14:27
Հեղինակ՝ Վահագն Թևոսյան
Ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքների. Վահագն Թևոսյան

Իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«1. Թուրքիան վարձկաններ է ներմուծում Ադրբեջան, ինչն ըստ համառ լուրերի ադրբեջանցիների սրտով չէ:

2. Ադրբեջանն իր կողմից վարվող հարձակողական պատերազմի կառավարումը քայլ առ քայլ դնում է թուրքական ռազմաքաղաքական էլիտայի կոնտրոլի տակ:
3. Մինսկի խմբի եռանախագահների կոչին արձագանքում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան՝ նախագահի մակարդակով:
4. Չավուշօղլուն ակնարկում է, որ իրենք Ադրբեջանին իհարկե սատարում են, բայց նրանք իրենց ռազմական ուժերով էլ են գլուխ հանում:
Թուրքիան Ադրբեջանից խլում է ոչ միայն կուտակած ռազմական ներուժն ու կապիտալը, այլ նաև ինքնիշխանությունը, բայց պատասխանատվություն կրել նրա հետ միասին չի պատրաստվում:
Սրան զուգահեռ հայկական ինքնիշխանության մակարդակը պատմական ցուցանիշ է գրանցում, ու դա մեր սերունդներն են վայելելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին