Կարևոր իրադարձություններ

Տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորանի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիեւի հրամանը

02 Հոկտեմբեր, 2020 14:02
Հեղինակ՝ Արցախի տեղեկատվական շտաբ
Տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորանի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիեւի հրամանը

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիեւի հրամանը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ եւ լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Ադրբեջանը պարտվելու է նաեւ ներսից»,ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին