Կարևոր իրադարձություններ

Այս պահին ընթանում է պատերազմ, որի մասին աշխարհը չի խոսում. իսրայելցի վլոգեր

02 Հոկտեմբեր, 2020 13:18
Այս պահին ընթանում է պատերազմ, որի մասին աշխարհը չի խոսում. իսրայելցի վլոգեր

Պաղեստինա-իսրայելցի հայտնի վլոգեր Նուսեր Յասինը`Nas Daily-ն, ով հայտնի է իր մեկ րոպեանոց տեսանյութերով, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախում տիրող իրավիճակի մասին:

«Այս պահին ընթանում է պատերազմ, որի մասին աշխարհը չի խոսում: Այն Հայաստանի և Ադրբեջանի միջև է: Մարդիկ կորցնում են իրենց կյանքերը: Ես քաղաքական վերլուծաբան չեմ, բայց հնարավորություն եմ ունեցել Հայաստանը մոտիկից տեսնելու, և ես կարծում եմ, որ այս դժվարին ժամանակներում բոլորը պետք է տեսնեն այս երկիրն ու հրաշալի մարդկանց: Եկենք հուսանք, որ շուտով կտեսնենք այս հակամարտության ավարտը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ճամփորդ-վլոգերն ունի 17 մլն հետևորդ: Նա Հայաստան է այցելել երկու տարի առաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին