Կարևոր իրադարձություններ

Լուսանկար կամ տեսագրություն հրապարակելիս՝ Դուք ուղղորդում եք հակառակորդի կրակոցը Ձեր վրա. փորձագետ

02 Հոկտեմբեր, 2020 11:30
Լուսանկար կամ տեսագրություն հրապարակելիս՝ Դուք ուղղորդում եք հակառակորդի կրակոցը Ձեր վրա. փորձագետ

Գերծանրաբեռնվածության պատճառով որևէ գրառում առ այսօր չեմ կատարել, և այսօր՝ պատերազմի 6-րդ օրը նոր կարողացա առավոտյան գրեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀԱՐԳԵԼԻՍՆԵՐՍ՝

1 – լուսանկար կամ տեսագրություն հրապարակելիս՝ Դուք ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՔ հակառակորդի կրակոցը Ձեր վրա, քանի որ կրակելու են Ձեր նկարած տեղին (Ձեր կամ Ձեր մերձավորի բնակարանի, աշխատավայրի վրա և այլն),

2 – չստուգված տեղեկատվություն տարածելով Դուք ոչ միայն անիմաստ լարվածություն և խուճապ եք ստեղծում, այլ նաև անուղղակի ՊԱՏՃԱՌ ԵՔ ԴԱՌՆՈՒՄ տարեցների, երեխաների, հոգեպես անկայուն անձանց մոտ տարաբնույթ հիվանդությունների, հոգեկան կամ հոգեբանական խանգարումների առաջացման,

3 – չկարգավորված և չհամակարգված ձևով սնունդ ու առաջին անհրաժեշտության առարկաներ հավաքագրելով և ԱՀ ուղարկելով՝ ակամա ստեղծվում է իրավիճակ, որ տեղեր կան, որ սննդամթերքը կամ այլ առարկաներ ՓՉԱՆՈՒՄ ԵՆ, քանի որ ավելցուկ են, իսկ տեղեր կան, որ այն ուղղակի չի հասնում, տեղեկացրեք պատկան մարմիններին, մինչև այն փոխանցելը,

4 – անձանց, մասնավորապես առանց ուղեկցության երեխաների, հյուրընկալելիս ՏԵՂԵԿԱՑՐԵՔ նրանց գտնվելու փաստի մասին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին՝ հաշվառման նպատակով, և սոցիալական աջակցության տարածքային բաժիններին (գործակալություններին)՝ սոցիալական աջակցություն ստանալու նպատակով,

5 – ԶԳՈՒՇԱՑԵՔ խարդախության կամ խաբեության զոհ դառնալուց. մի կատարեք դրամական փոխանցումներ, եթե վստահ չեք, որ դա հակառակորդին չի փոխանցվելու կամ ծառայելու է հայրենասիրական կամ հանրօգուտ այլ նպատակի,

6 – թիկունքում գտնվող յուրաքանչյուր մասնագետ իր գործն անելով ավելի մեծ օգուտ կտա ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ գործում, քան ֆեյսբուքում ասեկոսներ տարածելով, հուզական և չճշտված տեղեկություններ տարածելով կամ այլ անիմաստ քայլեր կատարելով:

ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ПОБЕЖДАЕМ WE WINNING!!!!!!!!!!!!!!!!

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին