Կարևոր իրադարձություններ

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները․ ՊԲ

02 Հոկտեմբեր, 2020 08:41
Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները․ ՊԲ

Արցախի Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին