Կարևոր իրադարձություններ

Մինչ օրս 11 քաղաքացիական անձ է սպանվել, 60-ից ավելի վիրավոր կա․ Արցախի ՄԻՊ

01 Հոկտեմբեր, 2020 21:03
Մինչ օրս 11 քաղաքացիական անձ է սպանվել, 60-ից ավելի վիրավոր կա․ Արցախի ՄԻՊ

Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։ Վիրավորների մեջ նաև լրագրողներ են եղել, ներառյալ՝ երկու ֆրանսիացի լրագրող։ Այս մասին քիչ առաջ՝ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանը հավելեց, որ վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։

 

Լրահոս

Դիտել ավելին