Կարևոր իրադարձություններ

Արցախցի, սահմանամերձ շրջանների և զինծառայողների երեխաները կարող են բուժօգնություն ստանալ Մուրացան ԲԿ-ում. Մարի Դարակչյան

01 Հոկտեմբեր, 2020 10:01
Արցախցի, սահմանամերձ շրջանների և զինծառայողների երեխաները կարող են բուժօգնություն ստանալ Մուրացան ԲԿ-ում. Մարի Դարակչյան

Եթե կան Արցախից, սահմանամերձ շրջաններից և զինծառայողների երեխաներ, որոնք կարիք ունեն բժշկական օգնության, ապա վերջիններս կարող են ամեն օր ժամը 15։00-17։00 ստանալ բուժօգնություն Մուրացան ԲԿ-ում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը։

«Իմ կողմից կիրականացվի երեխայի զննում և անհրաժեշտության դեպքում բուժման նշանակում։
Կարող են դիմել 0-17 տարեկան բոլոր երեխաները և դեռահասները մանկաբուժական խնդիրներով։

Հ. Գ. Քանի որ ներկա պահին կարանտինի պատճառով հիվանդանոցում մարդկանց տեղաշարժը խիստ սահմանափակ է և ըստ ցուցումների, ապա կարող եք նշված ժամերին մոտենալ ընդունարան, հարցնել Մարի Դարակչյանին։

Հ.Հ.Գ. Խնդրում եմ կիսվել խմբերում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաների կարողանամ օգտակար լինել։

Շնորհակալություն»,- գրել  է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին