Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին

30 Սեպտեմբեր, 2020 21:48
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո նրանք միասին այցելել են Պաշտպանության նախարարություն, որտեղ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակն առաջնագծում:

 

Լրահոս

Դիտել ավելին