Կարևոր իրադարձություններ

Եթե նրանք շարունակեն պատերազմը, օր օրի ավելի ու ավելի մաշվելու ու հալածվելու են․ Գևորգ Գևորգյան

30 Սեպտեմբեր, 2020 12:25
Եթե նրանք շարունակեն պատերազմը, օր օրի ավելի ու ավելի մաշվելու ու հալածվելու են․ Գևորգ Գևորգյան

Լինելով մարդ, որն արդեն 31 տարի ազատագրական պայքարին է մասնակցում, այսօր տեսնում եմ, որ մեր ազգի մարտական ոգին չի փոխվում: Tert.am-ի հետ զրույցում նշեց «Ազգայի ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, որն արդեն երեք օր է՝ իր կազմակերպության անդամների հետ կամավոր սկզբունքով գտնվում է Արցախում և մասնակցում մարտական գործողություններին:

Նրա խոսքով՝ միասնականություն և հայրենիքի համար կյանքը զոհաբերելու  պատրաստակամություն կա ամեն մի հայի մեջ՝ և՛ կին, և՛ տղամարդ, որովհետև մեր հողը մեզ համար կենսական նշանակություն ունի, այն մեր տունը, ազգային տեսակն ու ինքնությունը պահելու կարևորագույն հենքն է.

 

«Ագրեսոր հակառակորդը՝ թշնամին, սրբապիղծ քայլերով մշտապես փորձում է և՛ լրատվական դաշտում, և՛ միջազգային ատյաններում մեղադրանքներ հնչեցնել և մանիպուլյատիվ քայլեր անել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հանդեպ, բայց դա իրեն չի հաջողվելու, նա չի կարողանալու ո՛չ ռազմական հաջողությունների հասնել, ոչ էլ քաղաքական դաշտում որևէ քայլ անել, քանի դեռ մենք  միասնական ենք և հանուն երկրի և պետականության ոչինչ չենք խնայում»:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ  չի կարող ենթադրություններ անել, թե որքան կտևի մարտը, քանի որ այն կապված է մի քանի պատճառների հետ, այդ թվում՝ արտաքին քաղաքական, դիվանագիտական և ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններից, սակայն  իր համոզմամբ  ագրեսոր Ադրբեջանցին և թուրքը չեն հասել և չեն հասնելու իրենց նպատակին, եթե նույնիսկ փորձեն երկարացնել ռազմական գործողությունները:

 

 «Եթե նրանք շարունակեն պատերազմը, օր օրի ավելի ու ավելի մաշվելու ու հալածվելու  է, իսկ դա իրենց  շահերից չի բխում: Իմ խորին համոզմամբ՝ իրենց ազգաբնակչությունը նույնպես չի ցանկանում երկար պատերազմ ունենալ, որովհետև իրենց կորուստները շատ են և չեն կարող երկարատև պայքարել, քանի որ ինչքան երկարեն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, այնքան իրենց ընդհանուր ազգաբնակչության ոչնչացման վտանգը մեծանում է»,- ասաց Գևորգյանը։

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին