Կարևոր իրադարձություններ

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. վարչապետ. TACC

30 Սեպտեմբեր, 2020 10:35
Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. վարչապետ. TACC

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, հայաստանի իշխանություններըդիտարկում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ ունեցած հարց ու պատասխանի ընթացքում այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է TACC-ը:

«Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաեւ քննարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձեւավորելու հնարավորությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանի գործողություններն այժմ ուղղված են Արցախում երկարատեւ խաղաղության ապահովմանը: «Մենք չենք ուզում, որ, օրինակ 2-3 տարուց իրավիճակը կրկնվի, բայց Հայաստանը երբեք չի գործի իր ազգային շահերին կամ Լեռնային ղարաբաղի շահերին հակառակ:

Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա: «ՀԱՊԿ-ի մասնակցությունը քաղաքական հարց է:  Հայաստանը սերտ կապի մեջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ, զեկուցում է իրավիճակի մասին, սակայն կարող է եւ ունակ է իր անվտանգությունն ապահովել նաեւ առանց ՀԱՊԿ-ի»,-ասել է վարչապետը: 

Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Երեւանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:

 

Լրահոս

Դիտել ավելին