Կարևոր իրադարձություններ

Ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը հայտնի են․ «Ժողովուրդ»

30 Սեպտեմբեր, 2020 09:15
Ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը հայտնի են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Առաջիկայում Հայաստանում կսահմանվի 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Մեզ հայտնի դարձավ, որ հաշվի են առնվել բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտությունների ազգային ակադեմիայի եւ գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: Այսպես, վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր եւ մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ)-20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտերով ներկայացված տեղերը, ըստ մասնագիտությունների, բաշխվել են բյուջեով հաստատված 35 տեղերի շրջանակներում, առաջնահերթությունը տրվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (STEM) եւ հայագիտության ոլորտի մասնագիտություններին: Ընդ որում, նախատեսված 35 տեղերը հատկացվել են այն բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք ունեն համապատասխան մասնագիտությամբ մասնագիտական խորհուրդ կամ ոլորտում հանդիսանում են առաջատար բուհ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին