Կարևոր իրադարձություններ

Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին, սակայն իրավիճակը կարող է փոխվել թուրքական F-16-ի կողմից հայկական ՍՈւ-25-ի խոցումից հետո․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

29 Սեպտեմբեր, 2020 19:20
Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին, սակայն իրավիճակը կարող է փոխվել թուրքական F-16-ի կողմից հայկական ՍՈւ-25-ի խոցումից հետո․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ իր այցը ՌԴ ԱԳՆ կապված չի եղել աջակցության խնդրանքի  հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ոչ, դրանք միմյանց հետ կապ չունեցող հարցեր են»,-ասել է Տողանյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նրա խոսքով՝ Երևանը օգնության համար դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետ, սակայն իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ այսօր Թուրքիան խոցեց երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը: Այժմ քննարկվում է ՀԱՊԿ-ին դիմելու հարցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին