Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն ծավալուն նոր փաստեր է ուղարկել ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին

29 Սեպտեմբեր, 2020 12:56
Հեղինակ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
ՀՀ-ն ծավալուն նոր փաստեր է ուղարկել ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նախորդ 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող ծավալուն նոր ապացույցներ է ուղարկել ՄԻԵԴ-ին, որոնք վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում և Հայաստանում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի թիրախավորմանը:

Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին