Սեպտեմբերի 28-ին, ժամը 19։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
ԱԻՆ հոգեբանի, փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (իգական սեռի) ինքնասպանության փորձը։