Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկումը սպառնում է վերաճել ավելի ընդգրկուն տարածաշրջանային հակամարտության․ Ջո Բայդեն

28 Սեպտեմբեր, 2020 06:55
Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկումը սպառնում է վերաճել ավելի ընդգրկուն տարածաշրջանային հակամարտության․ Ջո Բայդեն

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել դադարեցնել կրակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմամբ եւ կոչ եմ անում անհապաղ ապաԷսկալացման, հրադադարի ռեժիմի վերականգնման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերսկսման», -ասված է Բայդենի շտաբի տարածած հայտարարության մեջ։

Նրա կարծիքով, ԱՄՆ-ը պետք է պնդի, որ շփման գծի երկայնքով դիտորդների քանակն ավելացվի և «Ռուսաստանին կոչ անի դադարեցնել երկու կողմերին զենքի ցինիկ մատակարարումը»: Բացի այդ, Վաշինգթոնը պետք է վերանայի իր օգնության ծրագրերը՝ համոզվելու համար, որ ոչ մի զենք չի կարող օգտագործվել հարձակողական նպատակներով:

«Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկումը սպառնում է վերաճել ավելի ընդգրկուն տարածաշրջանային հակամարտության, ուստի տարածաշրջանում երրորդ կողմերը պետք է զերծ մնան հակամարտությունից, Իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է անհապաղ հասնեն ապաէսկալացման և բանակցությունների վերադարձին», - հայտարարել Է Բայդենը:

 

Լրահոս

Դիտել ավելին