Կարևոր իրադարձություններ

Կան դիրքեր, որոնք առավոտյան կորցրել ենք, այս պահին հետ ենք վերցրել. Արայիկ Հարությունյան

27 Սեպտեմբեր, 2020 23:07
Կան դիրքեր, որոնք առավոտյան կորցրել ենք, այս պահին հետ ենք վերցրել. Արայիկ Հարությունյան

Կան դիրքեր, որոնք առավոտյան կորցրել ենք, այս պահին հետ ենք վերցրել. կան դիրքեր, որ կորցրել ենք, հետ չենք վերցրել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Լայնածավալ պատերազմի ընթացքում լինում են պահեր, որ դիրքերը այդքան չեն կարևորվում այդ փուլում, քանի-որ ուզում եմ նորից նշել, որ սա ապրիլյան պատերազմը չէ, հունիսյան պատերազմը չէ: Հետ ենք վերցրել, թե հետ չենք վերցրել, այս պահին նշանակություն չունի: Այն, որ բանակը մարտունակ է եւ ցանկացած պատերազմի ժամանակ, մանավանդ հարձակվող կողմի համար խնդիրը լինում է կաթվածահար անել բանակի մատակարարումը, խանգարել բանակին իրականացնելու իր պարտականությունները, թշնամուն դա չի հաջողվել: Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին