Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի խորհրդարանը երկրի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարել

27 Սեպտեմբեր, 2020 19:30
Ադրբեջանի խորհրդարանը երկրի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարել

Ադրբեջանի խորհրդարանը այսօր հրավիրված դռնփակ նիստի ընթացքում որոշել է երկրի մի շարք շրջաններում ռազմական դրություն և պարետային ժամ հայտարարել։ Այս մասին հայտնում է TACC-ը ։

Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Միլի Մեջլիսի դռնփակ նիստի մասնակիցներից մեկին՝ պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուին, տեղեկացնում է, որ ռազմական դրությունը գործելու է Բաքվում, Գյանջայում, Եվլախում և երկրի մի շարք այլ բնակավայրերում։

«Իլհամ Ալիևը 48 ժամ ունի խորհրդարանի այս որոշումը ստորագրելու համար», - նշել է պատգամավորը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին