«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք մարդկային կորստի համար, ներառյալ խաղաղ բնակիչների»,- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել։
Նրանք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին լուրերից։
Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները:
Նրանք կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար և կրկնում , որ հակամարտության խաղաղ բանակցային ճանապարհով լուծումն այլընտրանք չունի: