Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 951 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չկա: Սեպտեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 295 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1246-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 37 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43 613, փաստացի բուժվողներինը՝ 4541 (մեկ օրում նվազել է 288 -ով):