Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 35-ամյա վարորդը ЗИЛ 130-ով կողաշրջվել է

26 Սեպտեմբեր, 2020 23:19
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 35-ամյա վարորդը ЗИЛ 130-ով կողաշրջվել է

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Օզմանյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Կողաշրջման հետևանքով թափքի մեջ գտնվող խոշոր եղջերավոր անասունը տեղում սատկել է։ 

Մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին