Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,35
    6,6

Կարևոր իրադարձություններ

Համավարակը լավ հնարավորություն էր խթանելու ներքին տուրիզմը. Անդրեյ Ղուկասյան

26 Սեպտեմբեր, 2020 22:10
Հեղինակ՝ Անդրեյ Ղուկասյան
Համավարակը լավ հնարավորություն էր խթանելու ներքին տուրիզմը. Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զբոսաշրջության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ:

️Ժամանակակից աշխարհում զբոսաշրջությունը երկրի տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն է, և ուրախալի է, որ մեր չքնաղ ու անգերազանցելի Լոռին Հայաստանի Հանրապետության ամենագրավիչ զբոսաշրջային վայրերից է:

Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն մեր պատմամշակութային հուշարձանները, անկրկնելի բնությունը, առաջարկվող բարձրորակ ծառայությունները, տուրիզմի տարբեր տեսակները, որոնք, շնորհիվ տարեցտարի իրականացվող մեծածավալ աշխատանքի, տարաբնույթ ծրագրերի, ավելի ու ավելի են զարգանում, կատարելագործվում, այլև մեր լոռեցիների սրտաբացությունը, բարությունը, հյուրընկալությունը:

Սրանք, անշուշտ, կարևոր ձեռքբերումներ են:

2020թ.-ը, ցավոք, համավարակով պայմանավորված, զբոսաշրջության առումով խիստ անբարենպաստ էր ողջ աշխարհի համար, սակայն նաև լավ հնարավորություն էր խթանելու ներքին տուրիզմը: Այս տարի մեզնից շատերը հնարավորություն ունեցան բացահայտելու մեր երկրի ամենագողտրիկ անկյունները: Լոռու մարզպետարանը նույնպես ջանք չխնայեց զբոսաշրջիկին ներկայացնելու Լոռու մարզի քիչ հայտնի անկյունները, ներկայացնելու այն երթուղիները, որոնք կարող են գրավիչ լինել տարբեր նախասիրություններ ունեցող անձանց համար:

️Զբոսաշրջային հոսքերի ավելացման ու ոլորտի զարգացման նպատակով մենք շարունակելու ենք զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներն ու անել առավելագույնը, որպեսզի մեր մարզը դարձնենք էլ ավելի հարմարավետ, գեղեցիկ ու գրավիչ:

Վստա՛հ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության արդյունքում, կարող ենք արժանիորեն ներկայանալ ոչ միայն ներքին սպառողին, այլև աշխարհին՝ գրանցելով նորանոր հաջողություններ մարզի զբոսաշրջային գրավչության բարձրացման և ոլորտի զարգացման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ անսպառ ուժ և եռանդ՝ բեղմնավոր գործունեություն ծավալելու և հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչելու համար»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին