Կարևոր իրադարձություններ

«Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող». ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան

26 Սեպտեմբեր, 2020 11:15
«Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող». ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան

Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի»։

Հրապարակման վերաբերյալ Banak.info կայքը պարզաբանում խնդրեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից։
«Երկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող,- ասաց Շուշան Ստեփանյանն ու հավելեց,- իսկ զորացրումը ևս կկազմակերպվի օրենքի շրջանակներում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին