Կարևոր իրադարձություններ

Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

26 Սեպտեմբեր, 2020 10:00
Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարերը (մոտ 6 խմ) հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

 

Լրահոս

Դիտել ավելին