Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    575,5
    587,5

  • RUB

    6,25
    6,5

Կարևոր իրադարձություններ

ՍՊԸ-ն թաքցրել է 119.910. 227 դրամի շրջանառությունը և չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 39. 973. 273 դրամի հարկ․ ոստիկանության բացահայտումը

25 Սեպտեմբեր, 2020 19:58
ՍՊԸ-ն թաքցրել է 119.910. 227 դրամի շրջանառությունը և չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 39. 973. 273 դրամի հարկ․ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ 2012-2013 թվականներին մի ՍՊ ընկերության տնօրինություն, նպատակ ունենալով չվճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը, հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող հարկային 8 հաշիվներում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի Միկոյան փողոցում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրի բնակարանների վաճառքի ընթացքում հարկային հաշիվներում 1 քմ-ի արժեքը ձևակերպվել է 162 000-171 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավտոկայանատեղիների 1 քմ-ի արժեքը՝ 60 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Սակայն փաստացի բնակարանների 1 քմ-ն վաճառվել է 740-980 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ ավտոկայանատեղիները՝ յուրաքանչյուրը՝ 15 000 ԱՄՆ դոլարով։ 

Արդյունքում՝ թաքցվել է ընկերության 119 910 227 դրամի շրջանառությունը և չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 39 973 273 դրամի հարկ, որից 19 989 035 դրամը՝ ավելացված արժեքի հարկ, իսկ 19 984 238-ը՝ շահութահարկ։

Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին