Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն հայտնել է, որ ինքը մեծ նշանակություն չի տալիս իր երդմնակալության արարողությանը

24 Սեպտեմբեր, 2020 14:10
Լուկաշենկոն հայտնել է, որ ինքը մեծ նշանակություն չի տալիս իր երդմնակալության արարողությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ինքը «մեծ նշանակություն» չի տալիս իր երդմնակալությանը. իր համար դա «նորմալ աշխատանքային իրավիճակ է». հայտնում է Ռիա Նովոստի-ն:

«Ինչ վերաբերում է երեկվա իրադարձությանը, ապա չէիք կարող չնկատել, որ նախագահի ավտոշարասյունը ոչ ավանդականորեն շրջում էր ամբողջ քաղաքում: Մենք շրջեցինք քաղաքով մեկ, և մարդիկ տեսան դա: Հետևաբար՝ գաղտնիք չկա: Ես նախագահի երդմնակալությանն այդպիսի մեծ նշանակություն չեմ տալիս, սա իմ առաջին երդմնակալությունը չէ: Սովորական աշխատանքային իրավիճակ», - նշել է Լուկաշենկոն:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի 

 

Լրահոս

Դիտել ավելին