Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,24
    6,54

Կարևոր իրադարձություններ

Տեսանյութ չկա, որտեղ Բաբայանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու վերաբերյալ․ փաստաբան

24 Սեպտեմբեր, 2020 12:33
Տեսանյութ չկա, որտեղ Բաբայանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու վերաբերյալ․ փաստաբան

«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի նկատմամբ 2000թ․-ին հանցագործություն է տեղի ունեցել։ Իր դեմ ցուցմունք տված անձիք, իրականում որևէ այդպիսի ցուցմունք չեն տվել, նրանց այդ ցուցմունքները թելադրվել են, բռնություններ և խոշտանգումներ են եղել։ Ամբողջ գործընթացը պատվիրված է եղել, նպատակը մեկը՝ պրն․ Բաբայանին հեռացնել քաղաքական ասպարեզից։

Իրականում ինքը ոչ մի առնչություն չի ունեցել՝ ո՛չ մահափորձին, ո՛չ էլ դրան վերաբերող այլ դրվագներին»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանը։

Փաստաբանն ասաց, որ գործի քննությամբ այդ ամենը կհաստատվի և նախաքննության ավարտին հանրությանը կներկայացնեն ամբողջ պատկերը։ «Մենք հայցադիմում չենք ներկայացրել, այն անձանց դիմումներն են հիմք ծառայել, ովքեր խոշտանգվել են և ստիպված են եղել կեղծ ցուցմունքներ տալ։ Այդ անձանց դիմումներն են հիմք ծառայել, որպեսզի Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվի քրեական գործ»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում էր 2000թ․-ին Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կատարելու մեջ։

Մամուլում այսօր հրապարկված տեղեկատվության համաձայն, Արկադի Ղուկասյանը տեսագրություններ ունի, որտեղ Սամվել Բաբայանը կալանավորումից հետո ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Անդրադառնալով այս հարցին, փաստաբանը պատասխանեց․ «Այդպիսի որևէ ապացույց այն ժամանակ էլ չի եղել, դրանք ենթադրություններ և անհիմն հայտարարություններ են»։

Մեր հարցին, թե Սամվել Բաբայանի պահանջը ո՞րն է, Ղլեչյանն ասաց․ «Պարոն Բաբայանն այս պահին որևէ պահանջ չունի։ Գործընթացը իրավական գործընթաց է։ Բոլոր դեպքերում այն անձանց ում ստիպել են, խոշտանգելով   ցուցմունքներ են վերցրել, այդ անձիք թեկուզ պատմական  արդարությունը վերականգնելու մղումով հիմա հայտնում են ճշմարտությոընը։ Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում ինչ հետևություններ կլինեն, կարծում եմ՝ իրազեկված կլինեք»,- ասաց փաստաբանը։

Թեմայի վերաբերյալ փորձեցինք զրուցել Արկադի Ղուկասյանի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ 

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին