Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը

24 Սեպտեմբեր, 2020 00:15
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաեւ փորձաքրեագատիական վարչության փորձաքրեագետները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին:

Պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակի պայթյունից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին