Կարևոր իրադարձություններ

Երբ Գագիկ Ծառուկյանը հստակ գնահատականններ հնչեցրեց ոլորտային ձախողումների մասին, անմիջապես հաջորդեց թե՛ Պրն. Ծառուկյանի, և թե՛ իմ նկատմամբ շինծու քրեական գործերի գործընթաց. Ջանիբեկ Հայրապետյան

23 Սեպտեմբեր, 2020 22:33
Երբ Գագիկ Ծառուկյանը հստակ գնահատականններ հնչեցրեց ոլորտային ձախողումների մասին, անմիջապես  հաջորդեց թե՛  Պրն. Ծառուկյանի, և թե՛  իմ նկատմամբ շինծու քրեական գործերի գործընթաց. Ջանիբեկ Հայրապետյան

Այսօր լրատվամիջոցները գրել էին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո, ԲՀԿ-ական պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի դեմ իրավապահները նյութեր են նախապատրաստում: Թեմայի վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի հետ.

֊ Պրն. Հայրապետյան այսօր լրատվական կայքերից մեկը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանի քրեական գործից հետո նյութեր են նախապատրաստվում նաև Ձեր մասով, կցանկանայինք իմանալ ի՞նչ նյութերի մասին է խոսքը և արդյո՞ք այդ քրեական գործերը կարող են պատճառ հանդիսանալ, որ դուք խմբակցությունից դուրս գաք։

֊Իհարկե ես որևէ նյութի մասին, այս փուլում, դեռևս չեմ մանրամասնի, սպասենք հետագա զարգացումներին։ Բայց, վստահաբար, դուք հիշում եք, որ ամեն բան սկսվեց հունիսի 5֊ի մեր քաղխորհրդի նիստից հետո։ Երբ Գագիկ Ծառուկյանը հստակ գնահատականններ հնչեցրեց ոլորտային ձախողումների մասին և անմիջապես հաջորդեց թե՛ Պրն. Ծառուկյանի, և թե՛ իմ, և իմ գործընկերների, տարածքային կառույցի ներկայացուցիչների և բազմաթիվ համակիրների նկատմամբ շինծու քրեական գործերի գործընթաց։ Այնպես որ, դրանք քաղաքական հետապնդման վառ օրինակներ են։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, թե արդյո՞ք հնարավոր է ես խմբակցությունից դուրս գամ, ապա միանշանակ կարող եմ ասել, որ որևէ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել, առավելևս վախեցնել։ Մեր թիմը ինչպես համախմբված եղել է Պրն. Ծառուկյանի` մեր ավագ գործընկերոջ կողքին, այնպես էլ շարունակելու ենք լինել միասնական և առաջ շարժվել մեր օրակարգով։

 

Լրահոս

Դիտել ավելին