Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577,5
    589,5

  • RUB

    6,32
    6,57

Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը և Հայաստանում Չինաստանի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման հնարավորությունը

22 Սեպտեմբեր, 2020 20:57
Արսեն Թորոսյանը և Հայաստանում Չինաստանի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման հնարավորությունը

Այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլոնի հետ: Բարձր գնահատելով Չինաստանի ժողովրդի, կառավարության և դեսպանության օժանդակությունը Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացման գործին` նախարարը երախտագիտություն է հայտնել դեսպանին, շեշտելով նրա անձնական ջանքերը` աջակցության ու փոխգործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ: Արսեն Թորոսյանը հատկապես ընդգծել է Չինաստանի կողմից տրամադրված նյութատեխնիկական, մասնագիտական-խորհրդատվական օգնության կարևորությունը COVID-19 դեմ դժվարին պայքարի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման և Չինաստանի աջակցությամբ Հայաստանի առողջապահական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունը:

Հաջողություն մաղթելով դեսպանի հետագա գործունեությանը` նախարարը վստահություն է հայտնել, որ ՉԺՀ նոր դեսպանի հետ արդյունավետորեն կշարունակվեն համագործակցության երկկողմ ծրագրերը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին