Րոպեներ անց Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։
Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունն ու հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը:
Այն, ըստ դեսպանության ֆեյսբուքի էջի հրապարակման, կմեկնարկի ժամը 22-ին և կտևի 15 րոպե։
Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ: