Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    573,5
    585,5

  • RUB

    6,23
    6,48

Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

20 Սեպտեմբեր, 2020 21:59
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

Սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Այս մասին հայտնել է  բկ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին