Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում 36-ամյա տղամարդը գլորվել և ընկել է ձորը․ նա հոսպիտալացվել է

19 Սեպտեմբեր, 2020 16:08
Դիլիջանում 36-ամյա տղամարդը գլորվել և ընկել է ձորը․ նա հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13։20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից դուրս են բերել Արտակ Ա․-ին (ծնված 1984 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին