Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Ռոչեսթեր քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 16 տուժած և 2 զոհ

19 Սեպտեմբեր, 2020 12:22
ԱՄՆ Ռոչեսթեր քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 16 տուժած և 2 զոհ

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ բողոքի ակցիաներ են մոլեգնում, ոստիկանությունը հայտնել է հրաձգության և երկու զոհի մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Եթե ճշգրիտ լինենք, մենք կրակոցների հետեւանքով 16 տուժած ունենք, և ես ցավով հայտնում եմ, որ այդ 16-ից երկուսը մահացու վնասվածքներ են ստացել»,- հայտնել է քաղաքային ոստիկանության ղեկավար Մարկ Սիմոնսը։

Երեկ Ռոչեսթերում անցկացվել է Black Lives Matter շարժման կողմնակիցների հերթական ակցիան։ Քաղաքում բողոքի ակցիաները սկիզբ էին առել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել աֆրոամերիկացի Դենիել Պրուդի մահվան մասին։ Նա մահացել է շնչահեղձությունից՝ այն բանից հետո, երբ տեղի ոստիկանության աշխատակիցները նրա գլխին պարկ են հագցրել և ասֆալտին սեղմած պահել մոտ 2 րոպե։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին