Կարևոր իրադարձություններ

Երևանի 57-ամյա բնակիչը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա է փախցրել․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

18 Սեպտեմբեր, 2020 22:20
Երևանի 57-ամյա բնակիչը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա է փախցրել․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ին Արարատ քաղաքում մեքենա էին փախցրել: Սպանդարյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի դուռը բաց էր, բանալին` փականի մեջ: Այդ հանգամանքից օգտվելով էլ ժամը 19.30-ին մեքենան փախցրել էին: Կատարվածի վերաբերյալ նույն օրը, ժամը 23.15-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ ստացվեց: Այս մասին հայտնում են ոտիկանության լրատվական ծառայությունից։

Բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց տեղեկություններ ստացվեցին, որ «06»-ը փախցնողը Երևան քաղաքի 57-ամյա մի բնակիչ է:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը, մեքենայով հանդերձ, Արարատի Աբովյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժանմունք:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին