Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի պատվիրակությանը

18 Սեպտեմբեր, 2020 19:40
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի պատվիրակությանը

Սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի պատվիրակությանը, որը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակությանը և բարձր գնահատել արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներում հաստատված արդյունավետ համագործակցությունն ու խորհրդատվությունների պարբերական անցկացումը՝ միտված արտաքին քաղաքական ոլորտում ջանքերի համակարգմանը և միջազգային հարաբերությունների զարգացմանն ու արձանագրված ձեռքբերումների ամրապնդմանը։ Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է նմանատիպ հանդիպումները, որոնք գործնական մեխանիզմ են հանդիսանում՝ փորձի, գիտելիքների և գաղափարների փոխանակման համար՝ համահայկական նշանակություն ունեցող արտաքին քաղաքական օրակարգի ավելի արդյունավետ կերպով առաջմղման նպատակով։

Այնուհետև քննարկումները շարունակվել են համապատասխան ստորաբաժանումների միջև՝ 2019-2020 թթ. խորհրդատվությունների պլանի համաձայն։

 

Լրահոս

Դիտել ավելին