Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577,5
    589,5

  • RUB

    6,32
    6,57

Կարևոր իրադարձություններ

«Շենգավիթ» ԲԿ-ում 30 տարեկան ծննդկան է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին

18 Սեպտեմբեր, 2020 12:27
«Շենգավիթ» ԲԿ-ում 30 տարեկան ծննդկան է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30 տարեկան ծննդկան է մահացել: Տեղեկությունը Shabat.am-ի հետ զրույցում հաստատեց «Շենգավիթ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Անուշ Բադալյանը։

«Տեղեկատվությունը ճիշտ է: Շուտով այդ մասին մենք հաղորդագրություն կտարածենք։  Շենգավիթ ԲԿ-ի տնօրինությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքին»։

Անուշ Բադալյանն ասաց, որ  բժիշկների կողմից արվել է հնարավոր ամեն ինչ ծննդկանի կյանքը փրկելու համար:

Մեր հարցին, թե հարազատները ծննդկանի մահվան մեջ մեղադրում են բժիշկ Աշոտ Սիրունյանին,  խոսնակը պատասխանեց. «Անկեղծ ասա՝ հարազատների կողմից ոչինչ ավելացնել չեմ կարող, բնական ՝ էմոցիոնալ հուզական վիճակում են»։  

Հիշեցնենք, որ հարազատների պնդմամբ՝ 30-ամյա ծննդկանը մահացել է այնպիսի դեղամիջոցից, որից կինը ալերգիա է ունեցել։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին