Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը, չի տեսնում հակասություն իր և վարչապետի դիրքորոշումներում։
«Ոչ մի հակասական բան չկա, մնացածն ամեն ինչ պարզաբանվել, մեկնաբանվել ու բացատրվել է»,- այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել, որ առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Իսկ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու՝ Արսեն Թորոսյանի որոշումից հետո կենտրոնի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ աշխատանաքից ազատման դիմումներ են գրել։