Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին Գյումրիի 26 կոմիսարների փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 2016 թ. հուլիսից ՌԴ Սուրգուտ քաղաքի ՆԳՎ կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող Գարեգին Ս.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: